Blog Archive

Постоянные читатели

Технологии Blogger.
воскресенье, 23 октября 2011 г.

postheadericon Ծնվեց հայոց լեզվի դասի ժամանակ))))))))))))


Լռության ձայնը
Ահա հասարակ մի քաղաք,
Ավելի հասարակ մի փողոց.
Որտեղ կանգնել է հին պատը`
Կյանքից շվարած ու անգործ:

Անցյալի դաժան դիպվածը
Ստիպեց քարանալ ու կանգնել
Ու հենց ծնված օրվանից էլ
Նա միշտ ստիպված էր լռել:

Հոգում նա անվերջ գոռւմ է,
Բայց, ցավոք, լսող չկա,
Միակ կարեկիցը արդին էր….
….Արդեն քսան տարի է չկա:

Ձմեռ ու ամառ անցնում են,
Իսկ նա կանգնած է տկլոր,
Մինչև Ոսկորերը մրսում է,
Տխուր կանգնում գլխիկոր:

Շները գալիս հենվում են,
Թաքուն միղում են վրան,
Իսկ նա այդ հոտին դիմանում է`
Մտքում լուսավոր ապագան:

Շուտով հույսերն էլ քանդվում են,
Երբ մի խումբ թաղի տղաներ,
Ներկերը բերում ու սկսում են
Վրան անուններ խզբզել:

Այսպիսի հին պատերքանդվում են,
Նորերն են տեղում կառուցվում,
Օրեցօր շատացող պատ դեմքերը
Հին սխալներն են նորից կրկնում:

1 comments:

edomarkosyan@gmail.com комментирует...

շատ լավնա Վահան ջան