Blog Archive

Постоянные читатели

Технологии Blogger.
суббота, 13 октября 2012 г.

postheadericon Ես և իմ աստղիկը (մաս յոթերորդ)



Այսքան հեռու։ Տարածություն, որն արդեն խեղդում է։ Վազել, վազել,վազել։ Վազել գժի պես, վազել, այն հույսով, որ մի օր կհասնես աստղին։  

Վազել, վազել, վազել։ Վազել այնքան արագ, որ չնկատես, որ աստղերը վազում են։ Էլի ժպտում ես։ Արժե վազել նույնիսկ քո մի ժպիտի համար։
Իսկ
ես վազում էի։ Վազում, առանց քեզ հետ խոսելու, վազում առանց հասկանալու, վազում՝ մտածելով, որ կհասնեմ իմ աստղին։ Հասնել։ Մի բան, ինչի մասին չեն խոսում, մի երազանք, որ թվում է արգելված է։ Իսկ ես վազում եմ։ Վազում, փորձելով փշրել արգելքները։ Արգելքներ։ Պատ։ Կուզեի ջարդել այն պատը,որը կա։  

Բայց... Բայց միայնակ ջարդել այն չի ստացվի։ Ես այնքան թույլ են դա միայնակ անելու համար։ Իսկ պատը ջարդոլւ համար հարկավոր ա այննույն կողմից հրել, ոչ հակառակ։ ՊԱՏ։
Հ
գ Վազում եմ, բայց թևեր եմ ուզում թռչելու համար։

среда, 10 октября 2012 г.

postheadericon Ես և իմ աստղիկը (մաս վեցերորդ)



Իսկ լեռներում ամեն ինչ ուրիշ է: Ամեն ինչ, բացիմի մտքերից, մտքեր, որոնք լեռներին են նայում շատ ավելի բարձիրց: Նայում եմ դուրս և թվում է, որ ավելի մոտ եմ քեզ: Թվում է, կպարզեմ ձեռքս ու կհասնեմ աստզերին: Կուզես քեզ համար աստղ իջեցնե՞մ: Անսովոր է, այսքան մոտ և այսքան հեռու: Այսօր երկինքն ուրիշ է, այսօր կարծես երես է թեքել իմ աստղն ինձնից: Հիմարություն
Ահա թե ինչ է լինում, երբ կարծում ես, որ կաող ես հասնել երկնքին, ահա թե ինչ է լինում , երբ փորձում ես ստվեր բռնել, ստվեր, որ ինքդ ես հորինել, իրական պատկերին քեզ մոտ զգալու համար, պատկեր, որի ամեն մի ուրվագիծ այդքան հարազատ է քեզ: Իսկ դու ժպտում ես, կուզեի հիմա պարզել ձեռքս և զգալ, որ մեր այն հեռու հեռվում ինչ-որ մեկը մի պահ հպվում է ձեռքիս:
Հ .գ. Նախանձում եմ քո ստվերին, որ միշտ քո կողքին է և զարմանում՝ ինչօես ստվերը չի պատռում դատակությունը, կանգնում ու գրկում քեզ

понедельник, 8 октября 2012 г.

postheadericon Ես և իմ աստղիկը (մաս հինգերորդ)


Բարև (թե ինչու մինչ այս քեզ երբեք չեմ բարևել ինքս էլ չգիտեմ) :  Էլի, էլի ես եմ: Ու թե ինչու ինքս էլ չգիտեմ: Ժպտում ես: Այ հենց այս մի ժպիտի համար է, որ ես այստեղ եմ: Այստեղ եմ , որ հսկեմ քեզ: Ասում են` այսօր աստղային անձրև է սպասվում: Սիրում եմ անձրևը, այն մաքրում է ամեն ինչ: Մաքրում փոշին ու կեղտը, որ նստած ա մերդկանց ներսում: Ասում են ոմանք անձրևից թրջվում են, մյուսները զգում են անձրև: Իսկ այսօր աստղային անձրև է: 

Գիտես այստեղ հեռու հեռվում մարդիկ երազանք են պահում, երբ աստղ է ընկնում: Երբևէ երազանք պահել ես աստղի ընկնելու ժամանակ: Տեսնես աստղերը գիտեն, թե մենք` մահկանացուներս, ինչ հույսեր ենք կապում իրենց հետ: Միշտ սպասել եմ, որ ընկնող աստղ տեսնեմ: Իսկ հիմա վախենում եմ: Վախենում եմ, որ դու էլ կընկնես: Վախենում եմ, որ չեմ տեսնի քեզ վաղը գիշերը: Վախենում եմ, որ իմ հիմար երազանքը կփչացնի այս ամբողջ երազը: Բայց… 

Իսկ գուցե հասցնեմ երազանք պահել և դու ընկնես աշխարհի հենց այն կետում, որտեղ քեզ ամենից շատն են սպասում: Երևի չտեսնեմ էլ աստղային անձրևը, ես իմ աստղին եմ նայելու, թող ընկնող աստղերը օգնեն ուրիշներին, իսկ ինձ միայն դու ես պետք: Ես հիմար եմ: Իսկ եթե դու ընկնես մեկ ուրիշի երազանքի համար: Խոստացիր, խոստացիր , որ կլինես իմ երազանքի աստղը, չնայած ինչու պիտի խոստանաս:

Հ.գ. Ասում են` աստղերը հուշում են: Հուշիր և հարկ եղած դեպքում նույնիսկ պարտադրիր: Սիրում եմ(թե ինչու մինչ այս քեզ երբեք չեմ ասել այս խոսքերը ինքս էլ չգիտեմ):

воскресенье, 7 октября 2012 г.

postheadericon Ես և իմ աստղիկը (մաս չորրորդ)


ԷԼԻ: ԷԼԻ: ԷԼԻ

Արդեն ինքս ինձ չեմ ճանաչում: Մեկ-մեկ նույնիսկ դեմքս չեմ հիշում: Հիշում եմ միայն ժպիտ, հիշում այն իր ամեն մանրամասնությամբ , ամեն վայրկյան, ամեն կյանք: Սկզբում կապվածություն էի զգում, իսկ հիմա արդեն կախվածություն: Հիվանդ եմ: Բայց ինչպես: Մրսեցի անեզր տարածությունում, գլխապտույտ առաջացավ երազանքերի գրկում: Հիվանդ եմ անբուժելի: Արդեն հիվանդության գագաթնակետին եմ, բոլորը տեսնում են, որ հիվանդ եմ:Բոլորը: Տեսնես այդ հեռու հեռվում կա այն մեկն, ով գիտի իմ հիվանդության մասին: Այստեղ ինձ չեն հասկանում, շատերի համար անհայտ է այս հիվանդությունը: Իսկ եսուզում եմ հիվանդ լինել քեզնով: Նորից: Նորից շնչահեղձ եմ լինում, զգում եմ, նորից

Ախ այս ամպերը: Չէ, ոչ մի վայրկյան չեմ ուզւոմ հեռու լինել քո ժպիտից, իսկ ամպերը: Մտքեր, հիմար մտքեր: Երանի այս մտքերը չքվեն, ինպես քամին է քշում ամպերը: Երանի <<երանին>> լինի իրական, այնքան իրական, ինչքան իմ հիվանդությունը, այնքան իրական ինչքան դու ես:  ԺՊՏԱ: Ժպտա և հիշիր, որ մի տեղ տիեզերքում սպասում են քո ժպիտին:

Հ.գ. Կուզեի` հիվանդությունս անցներ տիեզերքովու քեզ հասներ: Կասես` դաժան եմ, բայց միայն քո հիվանդալն էլ կաչող է փրկել ինձ: