Blog Archive
- 2012 (9)
-
2011
(16)
- октября(2)
-
июня(14)
- Շատերն ասում են 2-րդ տեղն էլ ա հաղթանակ :P
- ՀՀ պետական դրոշին նվիրված տոն
- Ով ունի իմ ընկերների պես գիժ ընկերներ: Ոչ մեկ :P
- Զարթնիր,լաո, մեռնիմ քզի մեկ էլ Ֆեներբախչեին էսօրվա...
- շատ հին գործ ա, բայց post անեմ, որ իմանաք անգլերեն...
- Կարկուտ` գլոբալ և ինդիվիդուալ տեսանկյուններից :P
- Թուրք դիվանագետները որոշել են կիսվել իրենց փորձով ...
- էս հենց նոր ծնվեց :P
- Եվս մի դավաճան հայտնվեց
- Էս էլ խոստացված իմ առաջին ստեղծագործությունը բլոգում
- Փորձնական :D
- Ես էկա
Blog Archive
Постоянные читатели
Технологии Blogger.
понедельник, 20 июня 2011 г.
Շատերն ասում են 2-րդ տեղն էլ ա հաղթանակ :P
Ինձ համար էս միտքն ուղղակի անհասկանալի ա...
Լավ բացատրեմ ինչի մասին ա խոսքը:Հունիսի 17-20 մասնակցում էի բանավեճի դասընթացների: Ունեինք շաաաաաատ լավ trainer: Ավելի լավ օրինակ արագ մտածելու և գրագետ բանավիճելու նա չէր կարող բերել քան իր սեփական օրինակը: Էս առաջին 3 օրերի ընթացքում:
ԴԱ-ԴԱ-ԴԱ-ԴԱՄ...
Այ էսօր արդեն մեր հերթն էր անցնել գործի ու ցույց տալ մեր ընդունակությունները: Օրը շատ բուռն ստասցվեց: 3 թեմա ունեցանք, որոնց շուրջ անզիջում պայքար էր հակառակորդների միջև:
Մթնոլորտն ավելի էր թեժանում, երբ դատավորները հրապարակում էին իրենց որոշումը: Ու մեծ ըմբոստության ալիք էր բարձրանում: Որոշ մասնակիցների մոտ բանը հասավ նույնիսկ դատավորի հետ վեճի բռնվելուն: Բայց չխոսենք տհաճ միջադեպերի մասին, քանի որ ընդհանուր մթնոլորտը շատ դրական էր:
Եվ որպես ամփոփում կասեմ, որ ես հաղթեցի: Էս 4 օրերի ընթացքում մեծ գիտելիքներ ձեռք բերեցի, որոնք մշտապես պետք կգան թե բանավեճերի ընթացքում, թե կյանքում: Ուրախալի է, որ բանավեճերի շարժումը գնալով մեծ թափ է հավաքում Հայաստանում: :P
вторник, 14 июня 2011 г.
ՀՀ պետական դրոշին նվիրված տոն
ՀՀ Սահմանադրություն Հոդված 13
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:
Էս էլ մեր դրոշի իրավական սահմանումը: Շատերին կառող ա անհավանական թվա, բայց ՀՀ 4-րդ վարչապետ Սիմոն Վրացյանն իր հուշերուկ փաստում է,որ գույների ընտրությունը լռիվ պատահական ա և մեր ամբող երկրում չեն կարողացել գտնել կանաչ կտոր, որն էլ ստիպված են եղել փոխարինել նարնջագույնով: Բայց մեր ժողովուրդը ժամանակի ընթացքում սրա տակից էլ ա դուրս եկել ու ամե գույնը մի սիմվոլի հետ ա կապել:
Լավ..... ասածց էն ա, որ վաղը` հունիսի 15-ին մեծ տոն ա: Մենք երկար ժամանակ չունեինք սենց տոն, իսկ հիմա արդեն պաշտոնապես նշվում ա և պետք ա ակտիվորեն մասնակցել թս տոնին: Մենք կաիիք ունենք մեր մեջ հարգանք ու սեր սերմանելու պետականության և պետական խորհրդանիշների հանդեպ: Նենց որ բոլորին կոչ եմ անում մի պահ մտածել էս ամենի մասին ու եթե գտնում եք, որ կարող եք պատշաճ ու արժանավայել ձևով տոնել, վաղը մասնակցել տոնախմբություններին: Բոլորին բարի ժամանց: :P
p.s. Կուզեի, որ ամեն հայ իր կատարած գործով օգներ, որ միջազգային հարթակում բարձրանար մեր դրոոշն, ու բոլորը կանգնեին` լսելու մեր հիմնը:
четверг, 9 июня 2011 г.
Ով ունի իմ ընկերների պես գիժ ընկերներ: Ոչ մեկ :P
<<Ինձ օգնեք փրկվել կեղծ ընկերներից, իսկ թշնամիներիս հետ ինքս հարցերս կլուծեմ:>> Տեսնես Մակեդոնացին կմտածեր, որ իր խոսքերը իր կյանքից 2400 տարի հետո էլ ակտուալ կլինեն:
Էնքան սենց ընկերներ են եկել ու անցել... Բայց կան մարդիկ,ում վստահում եմ առանց մի վայրկյան անգամ կասկածելու: Այ իրենք են իսկական ընկերներ: Ու շատ սխալ ա էն միտքը, որ ընկերը դժվար պահին ա ի հայտ գալիս: Ընկերն են մարդն ա, ով չի թողում, որ հասնես էտ դժվար պահին, իսկ եթե նույնիսկ էդմիսի դրության մեջ ես ու ուզում ես մենակ մնալ քեզ թողում ա, որ մենակ տառապես ու հաստատ գիտեմ ինքը քեզնից մի քանի անգամ շատ ա տառապում:
Իսկական ընկերոջ հետ պարտադիր չի, որ դու խոսես ամբողջ օրը: Իսկական ընկերն առանց խոսելու էլ քո մի հայացքից կհասկանա ինչ ա կատարվում:
Հիմա գրում եմ ու աչքերիս առջև գալիս են ընկերներիս դեմքերը: Ու հասկանում եմ` իրենցից ամեն մեկն ինչքան թանկ ա իմ համար: Մի պահ մտածում եմ` ես լավ ընկեր եմ թե չէ: Լինում են պահեր, որ հասկանում եմ, որ ցավ եմ պատճառում ընկերոջս: Բայց... Էտ կամ լինում ա առանց հասկանալու, կամ հենց իրեն օգնելու համար: Ու հիմա հենց ժամամանակն ա ներողություն խնդրել:
Լավ, ասեմ ամենակարևորը ԵՍ ԻՄ ԳԻԺ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ :
Զարթնիր,լաո, մեռնիմ քզի մեկ էլ Ֆեներբախչեին էսօրվանից հետո
Զարթնիր լաո, մռնիմ քզի.....այ էս երաժշտությանն ամեն ճեմարանական սպասում ա ամբողջ դասի ընթացքում,որ դուրս գա դասամիջոցի : Էս երաժշտությունը իմ համար շաաատ մեծ էներգետիկա ունի: Ինչքան էլ դասի ժամանակ հոգնած լինեմ միանգամից մեջս մի բան արթնանում ա ու ամեն անգամ զանգի հետ ես երգում եմ երգը: Ավելի պոզիտիվ ու ավելի պայքարի մղող երգ չեմ պատկերացնում: Սենց երգ մենակ էն ժողովուրդը կարող էր ծնել, որը ունի մեծ իմաստություն ու ապրելու, պայքարելու ահավոր մեծ
ցանկություն:
Ու էսր լսում եմ էս թյուրիմացությունը: Ինչպես և բոլորի մոտ առաջին տպավորությունս շոկային էր: Բայց հիմա մի քիչ ավելի սառը գլխով են նայում ամեն ինչին: Ու իսկապես... Էլ ումից պետք ա թուրքերը պայքարի մղող երգ վերցնեն, եթե ոչ հայերից: Մենք ենք դարեր շարունակ եղել իրենց համար պայքարի լավագույն օրինակը: Ու թեպետ առանց գիտակցելու` իրենք էտ են ցույց տալիս: Այ ուրիշ հարց ա, որ շարքային թուրքն իմանա երգի իրական արմատները: Ես իմ համար որոշեցի, որ ամռանը հաստատ մինիմում 25 թուրք իմ ու ընկերներիս օգնությամբ կլսի երգի իրական տարբերակը:
ԶԱՐԹՆԻՐ,ԼԱՈ, ՄԵՌՆԻՄ ՔԶԻ
среда, 8 июня 2011 г.
շատ հին գործ ա, բայց post անեմ, որ իմանաք անգլերեն էլ գիտեմ :P
-Can you tell me what’s with you?
-No. Bye.
It was a week ago. A week ? I have a feeling that our last meeting was dozen centuries ago. I have same feelings a week ago, too. At that time you say me bye and left me alone. I was sitting alone. I can’t remember anything. I just remember your face. You were too close and too far. You continued to do your job –showing that nothing had happened. And what about me????? I was so lonely. I was so confused. I wasn’t able to understand WTF with me. Maybe it’s a feeling that I’d lost a friend, maybe it’s was feeling that I’d someone, who was much more than just a friend. I wish I could answer to this question…
A week passed. I thought that everithing’s in the past. I called you and heard your voice. And... WTF? Again?
Կարկուտ` գլոբալ և ինդիվիդուալ տեսանկյուններից :P
Մի քիչ առաջ լուրերով ասում էին, որ հունսիսի 6-ի կարկուտի հետրանքով բանջարեղենի բերքի 80%-ը փչացել ա: Իսկ էս կարկոտից հետո մնացած 20%-ը հաստատ արդեն հանդերձյալ կյանքում ա: Էս տարի էլ գյուղատնտեսությունը վնասներկրեց:
Իսկ եթե մի քիչ ավելի էգոստ գտնվեմ, կասեմ, որ կուզեի կկտրես կարկուտը: էս պահին կարկուտն էնքան համահունչ էր իմ տրամադրությւան հետ: Կուզեի ես էլ մի վայրկյանում սենց պայթել ու հետո հանդարտվել: Մ Ի կողմից լսվում ա պատուհանիս շրխկոցը, մյուս կողմից Bon Jovi-ի "I don't like Mondays" երգը ու ես ինձ սկսում եմ էնքան հանգիստ զգալ: Լավ, կարկուտը վերջացավ, տեսնենք` իմ մոտ երբ կվերջանա փոթորիկը:
Թուրք դիվանագետները որոշել են կիսվել իրենց փորձով հայրենակից դերասանների հետ:
ԱՄՆ–ն ունի Hollywood, Հնդկաստանը՝ Bollywood, Թուրքիան էլ կունենա Mardinwood. խոստանում է Էրդողանը - Թերթ.am | Լրատվություն ամբողջ աշխարհից | Հայաստան | Ռուսաստան | ԱՊՀ | Կովկաս

ԱՄՆ–ն ունի Hollywood, Հնդկաստանը՝ Bollywood, Թուրքիան էլ կունենա Mardinwood. խոստանում է Էրդողանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խելահեղ» նախագծերի շարքը շարունակվում է։ Էրդողանն այս անգամ որոշել է Hollywood–ի և Bollywood–ի օրինակներով Թուրքիայի Մարդին քաղաքը վերածել կինոինդուստրիայի կենտրոնի և այն անվանել Mardinwood։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Մարդինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետը։
«Ես Ստամբուլի ջրանցք նախագիծն անվանեցի խելահեղ ծրագիր։ Հիմա ուր գնում եմ, հարցնում են՝ «Ինչո՞ւ մեզ համար խելահեղ նախագիծ չկա»։ Իսկ ո՞վ է ասում, թե չկա։ Խնդրեմ՝ Մարդինը։ Գիտե՞ք, թե ինչ է լինելու այստեղ։ Ինչպես ԱՄՆ–ն ունի Hollywood, Հնդկաստանը՝ Bollywood, Մարդինն էլ կդառնա Թուրքիայի Mardinwood–ը։ Համոզված եմ՝ այդ նախագծից միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ ենք շահելու։ 2002թ. Մարդին այցելում էր ընդամենը 150 հազար զբոսաշրջիկ, հիմա այդ թիվը հասել է 1 միլիոնի։ Տա Աստված՝ մինչև 2023թ. զբոսաշրջիկների թիվը հասնի 5 միլիոնի»,– ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը ներկայացրել է իր «Ստամբուլի ջրանցք» կոչվող նախագիծը, ըստ որի՝ Ստամբուլի արևմտյան հատվածը երկու մասի է բաժանվելու նոր ջրանցքով։ Ավելի ուշ Էրդողանը ներկայացրեց ևս մեկ «խելահեղ» ծրագիր, որն ուղղված է Թուրքիայի արևելյան շրջանների զարգացմանը։ Ըստ այդ նախագծի՝ Վանում պետք է կառուցվի «Նովրուզի հրաշքների երկիր» զվարճությունների, առևտրային, զբոսաշրջային, մարզական ու մշակութային կենտրոնը։
ՀԱՀԱ փաստորեն պարոն Էրդողանը որոշել ա զարգացնել թուրքական կոնիմատոգրաֆը: Ուրիշ էլ ումից կարելի էր սենց հայտարարություն սպասել եթե ոչ իրենից` թուրք համար 1 սցենարիստից ու դերասանից, ում գրած բոլոր պիեսներում հենց իրեն է պատկանում գլխավոր դերը: Դե մենք էլ հո հետ ճենք մնալու: Պետք ա մի բան էլ մենք ստեղծենք: Սենց չի լինի:
вторник, 7 июня 2011 г.
էս հենց նոր ծնվեց :P
Նորից իջնում է գիշերը,
Նորից հիշեցի ես քեզ,
Քո աչքերը, մազերը, ժպիտը
Դարձել են սիրային մի թեզ:
Դու կարծես մի լուրջ գիտնական ես,
Իսկ ես ուսանող շատ բութ,
Թե ինչպես ստանալ քննությունս
Ինձ համար ցավոք մնաց մութ:
Եվ այս լուսավոր մթությունը`
Քո պայծառ ժպիտում թաղված,
Կրկին հասցնում է հարված…
Այս ժամին իմ աչքերը դեռ բաց են,
Իսկ նորմալ մարդիկ`քնած:
Եվս մի դավաճան հայտնվեց
Armenia.Az - News from Azerbaijan in Armenian

Ռուբեն Ապրեսյա
Ռուբեն Ապրեսյան. «Ինձ համար ադրբեջանցիներն ազգական ժողովուրդ են»
02 Հունիս 2011 13:49 GMT | 18:49 Local Time
Text size:



Ռուբեն Ապրեսյա
«Ես դրական եմ վերաբերվում ժողովրդական դիվանագիտությանը:
Քաղաքագետները պետք է լսեն ժողովրդի կարծիքը և գնան նրա հետևից, իսկ ժողովուրդը պետք է կողմնորոշվի իր տպավորությունների հիման վրա, այլ ոչ թե լսի քաղաքագետներին, հակառակ դեպքում՝ ժողովրդական դիվանագիտություն չի լինի»:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը` վկայակոչելով 1news.az-ին, այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի էթիկայի բաժնի ղեկավար Ռուբեն Ապրեսյանը` Բաքվում անցկացվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի միջազգային հանձնաժողովի 18-րդ նստաշրջանի շրջանակներում:
Նրա խոսքով, գիտական համագործակցությունը պետք է զերծ լինի քաղաքական նախապաշարմունքներից և կոնյուկտուրայից:
«Գիտությունը, ինչպես և մշակույթը, վեր է քաղաքական սահմանափակումներից և նախապաշարմունքներից: Եթե հնարավորություն լիներ այս միջոցառմանը միավորել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին, դա լավ կլիներ: Ինձ համար ադրբեջանցիները, իմ մանկական հիշողությունից, ազգական ժողովուրդ են և ազգակից մշակույթ ունեն: Հայրս գրում էր Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը միավորող ավանդույթների մասին: Ինձ թվում է, որ հենց սա պետք է լինի գերակայություն», - ընդգծել է Ռ. Ապրեսյան:
Պատասխանելով լրագրողների հարցին` նա հույս է հայտնել, որ Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2012» մրցույթին:
Armenia.Az
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը` վկայակոչելով 1news.az-ին, այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի էթիկայի բաժնի ղեկավար Ռուբեն Ապրեսյանը` Բաքվում անցկացվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի միջազգային հանձնաժողովի 18-րդ նստաշրջանի շրջանակներում:
Նրա խոսքով, գիտական համագործակցությունը պետք է զերծ լինի քաղաքական նախապաշարմունքներից և կոնյուկտուրայից:
«Գիտությունը, ինչպես և մշակույթը, վեր է քաղաքական սահմանափակումներից և նախապաշարմունքներից: Եթե հնարավորություն լիներ այս միջոցառմանը միավորել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին, դա լավ կլիներ: Ինձ համար ադրբեջանցիները, իմ մանկական հիշողությունից, ազգական ժողովուրդ են և ազգակից մշակույթ ունեն: Հայրս գրում էր Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը միավորող ավանդույթների մասին: Ինձ թվում է, որ հենց սա պետք է լինի գերակայություն», - ընդգծել է Ռ. Ապրեսյան:
Պատասխանելով լրագրողների հարցին` նա հույս է հայտնել, որ Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2012» մրցույթին:
Armenia.Az
Միշտ զարմանում են, թե ադրբեջանցիներին որտեղից ա հաջողվում սենց <<յան>>-ով վերջացող ազգանուն ունեցող մարդկանց գտնել, որոնց դժվար ա հայ անվանել, իսկ եթե ավելի խորանանք դժվար ա նաև մարդ անվանել: Դժվար ա պատկերացնել <<հարգարժան>> Ռուբեն Ապրեսյանը հասել բարձունքների, երբ չունի տարրական գիտելիքներ այն մասին, որ ադրբեջանցիները, ավելի ճիշտ քոչվոր կովկասյան թաթարների Հայկական լեռնաշխարհում հայտվել են ընդամենը 19-րդ դարի վերջում, իսկ ազգակցական կապերը ժողովուրդների մակարդակում 1 դարում չի, որ ձևավորվում են: Ցավալի ա սենց հոդվածների հանդիպել ադրբեջանական կայքում:
Էս էլ խոստացված իմ առաջին ստեղծագործությունը բլոգում
Նորից իջնում է գիշերը: Արդեն էլ չեմ կարող սպասել: Ե±րբ եմ նորից տեսնելու քեզ: Մտածում եմ և նայում հեռվում փայլող մի աստղի` չհասկանալով, թե ինչն է ինձ այդքան հարազատ նրա մեջ; Գնալով ավելի է մթնում: Որտե±ղ ես: Եվս մի ժամ անցավ: Դեռ չկաս: Ո°չ, հանկարծ չասես, որ այսօր քեզ չեմ տեսնելու: Ախր մի ամբողջ հավերժություն` մի ամբողջ օր է անցել մեր վերջին հանդիպումից:
Վերջապես: Նստել ես հեռվում ` մտածելով, որ չեմ տեսնի, և լուռ հետևում ես տառապանքիս: Բայց չէ, դու մատնեցիր քեզ: Ես քո ժպիտը փակ աչքերով էլ կճանաչեմ հեռվից: Ժպտում ես: Ժպտում կյանքի բոլոր գույներով: Լուսավորում ես այս գորշ խավարը քո ժպիտով: Երկար եմ մտածել, թե որն է քո ժպիտի գաղտնիքը: Փորձե±լ ես նայել աչքերիդ` այս խոշոր աչուկներին, որոնցում կրակներ են վառվում: Նրանք ժպտում են ագահաբար` վարակելով շուրջբոլորը: Ասում են` մարու աչքերը նրա հոգու հայելին են: Ես համոզվեցի այս խոսքերի ճշմարացիության մեջ քեզ հանդիպելու առաջին իսկ պահից, որովհետև դու ժպտում ես ամբողջ հոգով, քո մարմնի յուրաքանչյուր բջիջով: Սիրում եմ, երբ դու ժպտում ես:
Բայց դու միշտ հեռու ես ինձնից: Որոշեցի°: Ես կգամ քեզ մոտ: Արդեն գալիս եմ, դանդաղ մոտենում եմ քեզ: Չէ°, մի° գնա խնդրում եմ: Թաքնվել ես: Ես կրկին մնացի միայնակ իմ մտքերի հետ: Միայն իմ անդավաճան ընկերը` այն փոքրիկ փայլող աստղիկն է ինձ հետ: Մի րոպե: Աստղի±կը: նոր եմ հասկանում, թե ինչու է այն ինձ այդքան հարազատ: Ասու±մ էի չէ, որ քո ժպիտը ես միշտ կճանաչեմ: Դու այնտեղ ես` այն հեռավոր աստղի վրա: Ես գտա քեզ և այլևս մտադիր չեմ կորցնել: Ես գալիս եմ:
понедельник, 6 июня 2011 г.
Փորձնական :D
Դե որպես դալուկ(ինչ էլ բառ գրեցի) բլոգեր պատմեմ, որ էսօր անկապ ու խառը օր եմ ունեցել:
Առավոտյան ինչպես միշտ դպրոցում էի, ու մեր մոտ էլ ինչպես միշտ քննություն էր: Ու Շատ հավես էր, երբ բոլոր ընկերներս քննություն էին տալիս, իսկ ես քննությունից ազատված դրում ֆռֆռում էի: Այ դպրոցից հետո ընկա իսկական գժանոց` անձնագրային բաժին: Երևի մի 10 մետրանոոց հերթ էր, իսկ պետը իրա սենյակում նստած մեկի հետ հավեսով զրուցում էր: Բայց դեռ էս էլ վերջը չէր էսօր: Ուղիղ 2 ժամ Մանկավարժականի բոլոր հնարավոր մասնաշենքերի մոտ մենք ման էինք գալիս <<Արևորդի>> կազմակերպության գրասենյակը, որ որպես կամավոր գրանցվենք ու երբ հասանք մեզ ասեցին որ շատ քչերին ա հաջողվել գտնել էտ գրասենյակը: Նենց որ մենք փոքրիկ հերոսոություն ենք արել :) : Մնում ա լավ աշխատել: Արևորդի տեսնենք ինչքան կդիմանաս ինձ ու ընկերներիս: ԼԱվ հերիք ա: :P
Առավոտյան ինչպես միշտ դպրոցում էի, ու մեր մոտ էլ ինչպես միշտ քննություն էր: Ու Շատ հավես էր, երբ բոլոր ընկերներս քննություն էին տալիս, իսկ ես քննությունից ազատված դրում ֆռֆռում էի: Այ դպրոցից հետո ընկա իսկական գժանոց` անձնագրային բաժին: Երևի մի 10 մետրանոոց հերթ էր, իսկ պետը իրա սենյակում նստած մեկի հետ հավեսով զրուցում էր: Բայց դեռ էս էլ վերջը չէր էսօր: Ուղիղ 2 ժամ Մանկավարժականի բոլոր հնարավոր մասնաշենքերի մոտ մենք ման էինք գալիս <<Արևորդի>> կազմակերպության գրասենյակը, որ որպես կամավոր գրանցվենք ու երբ հասանք մեզ ասեցին որ շատ քչերին ա հաջողվել գտնել էտ գրասենյակը: Նենց որ մենք փոքրիկ հերոսոություն ենք արել :) : Մնում ա լավ աշխատել: Արևորդի տեսնենք ինչքան կդիմանաս ինձ ու ընկերներիս: ԼԱվ հերիք ա: :P
Ես էկա
Բոլոր blogger-ներն արդեն 2 օր ա խոսում են BarCamp-ից: Դե ես ել էս տարի առաջին անգամ մասնակցեցի BarCamp-ին ու էտ դարձավ ճակատագրական: Robbie-Raul-ի պռեզենտացիայինց հետո եկա տուն ու որոշեցի բլոգ բացել: 2 օր ա փորձում եմ հասկանալ ոնց ա աշխատում blogger.com-ը, բաըց տենց էլ չհասկացա: Բաըց ոչինչ, Ժամանակի ընթացքում կսովորեմ:
Էս որպես նախաբան: Հա մոռացա ներկայանամ: Ես Վահանն եմ կամ էլ Կոստ մեկ-մեկ էլ Պեգաս: Սրանից հետո ձեր գլուխը կտանեմ իմ մտքերով: Դրանք շատ տարբեր կլինեն` սկսած իմ առօրյայից մինչև քաղաքականություն ու պոեզիա:
Վերջ: Առաջին post-ս պատրաստ ա: Ինձ հաջողություն: :P
p.s. :P < էս սմայլիկը հաճախ կտեսնեք:
Էս որպես նախաբան: Հա մոռացա ներկայանամ: Ես Վահանն եմ կամ էլ Կոստ մեկ-մեկ էլ Պեգաս: Սրանից հետո ձեր գլուխը կտանեմ իմ մտքերով: Դրանք շատ տարբեր կլինեն` սկսած իմ առօրյայից մինչև քաղաքականություն ու պոեզիա:
Վերջ: Առաջին post-ս պատրաստ ա: Ինձ հաջողություն: :P
p.s. :P < էս սմայլիկը հաճախ կտեսնեք:
Подписаться на:
Комментарии (Atom)
About Me
- VAhan

