Blog Archive

Постоянные читатели

Технологии Blogger.
четверг, 9 июня 2011 г.

postheadericon Զարթնիր,լաո, մեռնիմ քզի մեկ էլ Ֆեներբախչեին էսօրվանից հետո


Զարթնիր լաո, մռնիմ քզի.....այ էս երաժշտությանն ամեն ճեմարանական սպասում ա ամբողջ դասի ընթացքում,որ դուրս գա դասամիջոցի : Էս երաժշտությունը իմ համար շաաատ մեծ էներգետիկա ունի: Ինչքան էլ դասի ժամանակ հոգնած լինեմ միանգամից մեջս մի բան արթնանում ա ու ամեն անգամ զանգի հետ ես երգում եմ երգը: Ավելի պոզիտիվ ու ավելի պայքարի մղող երգ չեմ պատկերացնում: Սենց երգ մենակ էն ժողովուրդը կարող էր ծնել, որը ունի մեծ իմաստություն ու ապրելու, պայքարելու ահավոր մեծ

 ցանկություն:



Ու էսր լսում եմ էս թյուրիմացությունը: Ինչպես և բոլորի մոտ առաջին տպավորությունս շոկային էր: Բայց հիմա մի քիչ ավելի սառը գլխով են նայում ամեն ինչին: Ու իսկապես... Էլ ումից պետք ա թուրքերը պայքարի մղող երգ վերցնեն, եթե ոչ հայերից: Մենք ենք դարեր շարունակ եղել իրենց համար պայքարի լավագույն օրինակը: Ու թեպետ առանց գիտակցելու`  իրենք էտ են ցույց տալիս: Այ ուրիշ հարց ա, որ շարքային թուրքն իմանա երգի իրական արմատները: Ես իմ համար որոշեցի, որ ամռանը հաստատ մինիմում 25 թուրք իմ ու ընկերներիս օգնությամբ կլսի երգի իրական տարբերակը:


     ԶԱՐԹՆԻՐ,ԼԱՈ, ՄԵՌՆԻՄ ՔԶԻ



0 comments: