Blog Archive

Постоянные читатели

Технологии Blogger.
воскресенье, 23 октября 2011 г.

postheadericon Ծնվեց հայոց լեզվի դասի ժամանակ))))))))))))


Լռության ձայնը
Ահա հասարակ մի քաղաք,
Ավելի հասարակ մի փողոց.
Որտեղ կանգնել է հին պատը`
Կյանքից շվարած ու անգործ:

Անցյալի դաժան դիպվածը
Ստիպեց քարանալ ու կանգնել
Ու հենց ծնված օրվանից էլ
Նա միշտ ստիպված էր լռել:

Հոգում նա անվերջ գոռւմ է,
Բայց, ցավոք, լսող չկա,
Միակ կարեկիցը արդին էր….
….Արդեն քսան տարի է չկա:

Ձմեռ ու ամառ անցնում են,
Իսկ նա կանգնած է տկլոր,
Մինչև Ոսկորերը մրսում է,
Տխուր կանգնում գլխիկոր:

Շները գալիս հենվում են,
Թաքուն միղում են վրան,
Իսկ նա այդ հոտին դիմանում է`
Մտքում լուսավոր ապագան:

Շուտով հույսերն էլ քանդվում են,
Երբ մի խումբ թաղի տղաներ,
Ներկերը բերում ու սկսում են
Վրան անուններ խզբզել:

Այսպիսի հին պատերքանդվում են,
Նորերն են տեղում կառուցվում,
Օրեցօր շատացող պատ դեմքերը
Հին սխալներն են նորից կրկնում:
суббота, 22 октября 2011 г.
Վաաաաաաաաաաաաաաաաայ հազար տարի ա ստեղ չէի եղել: Չգիտեմ ինչ, բայց ինչ որ բան կոտրվել էր մեջս ու չէի գրում: Բայց հիմա 2 գործ ցույց կտամ: 

***

There was a rain some minutes ago
But, look, the sun is shining now
I wanna take your hand and go
To the sky,to the smiling rainbow.


Where the rainbow ends
Our dream starts
Where we are together
And our love is the only weather.


We will pass the rainbow
We will visit the heaven
I will hold you girl
And dream with you forever.

There was a rain some minutes ago
But, look, the sun is shining now
I wanna take your hand and go
To the sky,to the smiling rainbow.

The rainbow will disappear
But don’t get angry
Because I’ll be near
And love you baby.



***
Եթե հանկարծ
Դու հասկանաս
Որ ստացել ես
Մի աքացի մեր այս կյանքից
Ներիր նրան:

Կեսգիշերին արթնացել ես
Եվ պահի տակ հասկացել ես
Որ երկնքի հեռու հեռվում
Քո բարեկամ հին աստղիկը
Քեզ չի ժպտում հին ջերմությամբ
Ներիր նրան:

Թե կանգնած ես մեկի դիմաց,
Ով ժպտում է միշտ քո դեմքին
Ու անհամբեր սպասում քո վայրէջքին
Ներիր նրան:

Եվ կանգնել ես հայելու դիմաց
Ու տեսնում ես մի հիմարի
Այն հիմարի , որ չի լսել քեզ ամբողջ կյանքում
Ներիր նրան:

Ու թե ներես դու այս մեկին
Ու թե ժպտաս դու այս կյանքին,
Դու կներես դու ամենքին ու ամեն ինչ
Ու կսիրես դու ամենքին ու ամեն ինչ
Եվ կդառնաս դու ամենքինն ու ամեն ինչ:

հ.գ. Եթե ամեն ինչ լավ լինի Նուշոկի ձեռքով սրանք կդառնան երգեր :))))

понедельник, 20 июня 2011 г.

postheadericon Շատերն ասում են 2-րդ տեղն էլ ա հաղթանակ :P

















Ինձ համար էս միտքն ուղղակի անհասկանալի ա...
Լավ բացատրեմ ինչի մասին ա խոսքը:Հունիսի 17-20 մասնակցում էի բանավեճի դասընթացների: Ունեինք շաաաաաատ լավ trainer: Ավելի լավ օրինակ արագ մտածելու և գրագետ բանավիճելու նա չէր կարող բերել քան իր սեփական օրինակը: Էս առաջին 3 օրերի ընթացքում:
ԴԱ-ԴԱ-ԴԱ-ԴԱՄ...
Այ էսօր արդեն մեր հերթն էր անցնել գործի ու ցույց տալ մեր ընդունակությունները: Օրը շատ բուռն ստասցվեց: 3 թեմա ունեցանք, որոնց շուրջ անզիջում պայքար էր հակառակորդների միջև: 
Մթնոլորտն ավելի էր թեժանում, երբ դատավորները հրապարակում էին իրենց որոշումը: Ու մեծ ըմբոստության ալիք էր բարձրանում: Որոշ մասնակիցների մոտ բանը հասավ նույնիսկ դատավորի հետ վեճի բռնվելուն: Բայց չխոսենք տհաճ միջադեպերի մասին, քանի որ ընդհանուր մթնոլորտը շատ դրական էր:
Եվ որպես ամփոփում կասեմ, որ ես հաղթեցի: Էս 4 օրերի ընթացքում մեծ գիտելիքներ ձեռք բերեցի, որոնք մշտապես պետք կգան թե բանավեճերի ընթացքում, թե կյանքում: Ուրախալի է, որ բանավեճերի շարժումը գնալով մեծ թափ է հավաքում Հայաստանում: :P
вторник, 14 июня 2011 г.

postheadericon ՀՀ պետական դրոշին նվիրված տոն

ՀՀ Սահմանադրություն Հոդված 13

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: 
Էս էլ մեր դրոշի իրավական սահմանումը: Շատերին կառող ա անհավանական թվա, բայց ՀՀ 4-րդ վարչապետ Սիմոն Վրացյանն իր հուշերուկ փաստում է,որ գույների ընտրությունը լռիվ պատահական ա և մեր ամբող երկրում չեն կարողացել գտնել կանաչ կտոր, որն էլ ստիպված են եղել փոխարինել նարնջագույնով: Բայց մեր ժողովուրդը ժամանակի ընթացքում սրա տակից էլ ա դուրս եկել ու ամե գույնը մի սիմվոլի հետ ա կապել:
Լավ..... ասածց էն ա, որ վաղը` հունիսի 15-ին մեծ տոն ա: Մենք երկար ժամանակ չունեինք սենց տոն, իսկ հիմա արդեն պաշտոնապես նշվում  ա և պետք ա ակտիվորեն մասնակցել թս տոնին: Մենք կաիիք ունենք մեր մեջ հարգանք ու սեր սերմանելու պետականության և պետական խորհրդանիշների հանդեպ: Նենց որ բոլորին կոչ եմ անում մի պահ մտածել էս ամենի մասին ու եթե գտնում եք, որ կարող եք պատշաճ ու արժանավայել ձևով տոնել, վաղը մասնակցել տոնախմբություններին: Բոլորին բարի ժամանց: :P
p.s.  Կուզեի, որ ամեն հայ իր կատարած գործով օգներ, որ միջազգային հարթակում բարձրանար մեր դրոոշն, ու բոլորը կանգնեին` լսելու մեր հիմնը:
пятница, 10 июня 2011 г.

четверг, 9 июня 2011 г.

postheadericon Ով ունի իմ ընկերների պես գիժ ընկերներ: Ոչ մեկ :P









<<Ինձ օգնեք փրկվել կեղծ ընկերներից, իսկ թշնամիներիս հետ ինքս հարցերս կլուծեմ:>> Տեսնես Մակեդոնացին կմտածեր, որ իր խոսքերը իր կյանքից 2400 տարի հետո էլ ակտուալ կլինեն:
Էնքան սենց ընկերներ են եկել ու անցել... Բայց կան մարդիկ,ում վստահում եմ առանց մի վայրկյան անգամ կասկածելու: Այ իրենք են իսկական ընկերներ: Ու շատ սխալ ա էն միտքը, որ ընկերը դժվար պահին ա ի հայտ գալիս: Ընկերն են մարդն ա, ով չի թողում, որ հասնես էտ դժվար պահին, իսկ եթե նույնիսկ էդմիսի դրության մեջ ես ու ուզում ես մենակ մնալ քեզ թողում ա, որ մենակ տառապես ու հաստատ գիտեմ ինքը քեզնից մի քանի անգամ շատ ա տառապում:
Իսկական ընկերոջ հետ պարտադիր չի, որ դու խոսես ամբողջ օրը: Իսկական ընկերն առանց խոսելու էլ քո մի հայացքից կհասկանա ինչ ա կատարվում:
Հիմա գրում եմ ու աչքերիս առջև գալիս են ընկերներիս դեմքերը: Ու հասկանում եմ` իրենցից ամեն մեկն ինչքան թանկ ա իմ համար: Մի պահ մտածում եմ` ես լավ ընկեր եմ թե չէ: Լինում են պահեր, որ հասկանում եմ, որ ցավ եմ պատճառում ընկերոջս: Բայց... Էտ կամ լինում ա առանց հասկանալու, կամ հենց իրեն օգնելու համար: Ու հիմա հենց ժամամանակն ա ներողություն խնդրել:
Լավ, ասեմ ամենակարևորը ԵՍ ԻՄ ԳԻԺ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ :

postheadericon Զարթնիր,լաո, մեռնիմ քզի մեկ էլ Ֆեներբախչեին էսօրվանից հետո


Զարթնիր լաո, մռնիմ քզի.....այ էս երաժշտությանն ամեն ճեմարանական սպասում ա ամբողջ դասի ընթացքում,որ դուրս գա դասամիջոցի : Էս երաժշտությունը իմ համար շաաատ մեծ էներգետիկա ունի: Ինչքան էլ դասի ժամանակ հոգնած լինեմ միանգամից մեջս մի բան արթնանում ա ու ամեն անգամ զանգի հետ ես երգում եմ երգը: Ավելի պոզիտիվ ու ավելի պայքարի մղող երգ չեմ պատկերացնում: Սենց երգ մենակ էն ժողովուրդը կարող էր ծնել, որը ունի մեծ իմաստություն ու ապրելու, պայքարելու ահավոր մեծ

 ցանկություն:



Ու էսր լսում եմ էս թյուրիմացությունը: Ինչպես և բոլորի մոտ առաջին տպավորությունս շոկային էր: Բայց հիմա մի քիչ ավելի սառը գլխով են նայում ամեն ինչին: Ու իսկապես... Էլ ումից պետք ա թուրքերը պայքարի մղող երգ վերցնեն, եթե ոչ հայերից: Մենք ենք դարեր շարունակ եղել իրենց համար պայքարի լավագույն օրինակը: Ու թեպետ առանց գիտակցելու`  իրենք էտ են ցույց տալիս: Այ ուրիշ հարց ա, որ շարքային թուրքն իմանա երգի իրական արմատները: Ես իմ համար որոշեցի, որ ամռանը հաստատ մինիմում 25 թուրք իմ ու ընկերներիս օգնությամբ կլսի երգի իրական տարբերակը:


     ԶԱՐԹՆԻՐ,ԼԱՈ, ՄԵՌՆԻՄ ՔԶԻ



среда, 8 июня 2011 г.

postheadericon շատ հին գործ ա, բայց post անեմ, որ իմանաք անգլերեն էլ գիտեմ :P




-Can you tell me what’s with you?
-No. Bye.
It was a week ago. A week ? I have a feeling that our last meeting was dozen centuries ago. I have same feelings a week ago, too. At that time you say me bye and left me alone. I was sitting alone. I can’t remember anything. I just remember your face. You were too close and too far. You continued to do your job –showing  that nothing had happened. And what about me????? I was so lonely. I was so confused. I wasn’t able to understand WTF with me.  Maybe it’s a feeling  that I’d lost a friend, maybe it’s was feeling that I’d someone, who was much more than just a friend. I wish I could answer to this question…
A week passed. I thought that everithing’s in the past. I called you and heard your voice. And... WTF? Again?

postheadericon Կարկուտ` գլոբալ և ինդիվիդուալ տեսանկյուններից :P







Մի քիչ առաջ լուրերով ասում էին, որ հունսիսի 6-ի կարկուտի հետրանքով բանջարեղենի բերքի 80%-ը փչացել ա: Իսկ էս կարկոտից հետո մնացած 20%-ը հաստատ արդեն հանդերձյալ կյանքում ա: Էս տարի էլ գյուղատնտեսությունը վնասներկրեց:
Իսկ եթե մի քիչ ավելի էգոստ գտնվեմ, կասեմ, որ կուզեի կկտրես կարկուտը: էս պահին կարկուտն էնքան համահունչ էր իմ տրամադրությւան հետ: Կուզեի ես էլ մի վայրկյանում սենց պայթել ու հետո հանդարտվել:  Մ Ի կողմից լսվում ա պատուհանիս շրխկոցը, մյուս կողմից Bon Jovi-ի "I don't like Mondays" երգը ու ես ինձ սկսում եմ էնքան հանգիստ զգալ: Լավ, կարկուտը վերջացավ, տեսնենք` իմ մոտ երբ կվերջանա փոթորիկը:


postheadericon Թուրք դիվանագետները որոշել են կիսվել իրենց փորձով հայրենակից դերասանների հետ:

ԱՄՆ–ն ունի Hollywood, Հնդկաստանը՝ Bollywood, Թուրքիան էլ կունենա Mardinwood. խոստանում է Էրդողանը - Թերթ.am | Լրատվություն ամբողջ աշխարհից | Հայաստան | Ռուսաստան | ԱՊՀ | Կովկաս

ԱՄՆ–ն ունի Hollywood, Հնդկաստանը՝ Bollywood, Թուրքիան էլ կունենա Mardinwood. խոստանում է Էրդողանը



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խելահեղ» նախագծերի շարքը շարունակվում է։ Էրդողանն այս անգամ որոշել է Hollywood–ի և Bollywood–ի օրինակներով Թուրքիայի Մարդին քաղաքը վերածել կինոինդուստրիայի կենտրոնի և այն անվանել Mardinwood։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Մարդինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետը։
«Ես Ստամբուլի ջրանցք նախագիծն անվանեցի խելահեղ ծրագիր։ Հիմա ուր գնում եմ, հարցնում են՝ «Ինչո՞ւ մեզ համար խելահեղ նախագիծ չկա»։ Իսկ ո՞վ է ասում, թե չկա։ Խնդրեմ՝ Մարդինը։ Գիտե՞ք, թե ինչ է լինելու այստեղ։ Ինչպես ԱՄՆ–ն ունի Hollywood, Հնդկաստանը՝ Bollywood, Մարդինն էլ կդառնա Թուրքիայի Mardinwood–ը։ Համոզված եմ՝ այդ նախագծից միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ ենք շահելու։ 2002թ. Մարդին այցելում էր ընդամենը 150 հազար զբոսաշրջիկ, հիմա այդ թիվը հասել է 1 միլիոնի։ Տա Աստված՝ մինչև 2023թ. զբոսաշրջիկների թիվը հասնի 5 միլիոնի»,– ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը ներկայացրել է իր «Ստամբուլի ջրանցք» կոչվող նախագիծը, ըստ որի՝ Ստամբուլի արևմտյան հատվածը երկու մասի է բաժանվելու նոր ջրանցքով։ Ավելի ուշ Էրդողանը ներկայացրեց ևս մեկ «խելահեղ» ծրագիր, որն ուղղված է Թուրքիայի արևելյան շրջանների զարգացմանը։ Ըստ այդ նախագծի՝ Վանում պետք է կառուցվի «Նովրուզի հրաշքների երկիր» զվարճությունների, առևտրային, զբոսաշրջային, մարզական ու մշակութային կենտրոնը։

ՀԱՀԱ փաստորեն պարոն Էրդողանը որոշել ա զարգացնել թուրքական կոնիմատոգրաֆը: Ուրիշ էլ ումից կարելի էր սենց հայտարարություն սպասել եթե ոչ իրենից` թուրք համար 1 սցենարիստից ու դերասանից, ում գրած բոլոր պիեսներում հենց իրեն է պատկանում գլխավոր դերը: Դե մենք էլ հո հետ ճենք մնալու: Պետք ա մի բան էլ մենք ստեղծենք: Սենց չի լինի:
вторник, 7 июня 2011 г.

postheadericon էս հենց նոր ծնվեց :P







Նորից իջնում է գիշերը,
Նորից հիշեցի ես քեզ,
Քո աչքերը, մազերը, ժպիտը
Դարձել են սիրային մի թեզ:
Դու կարծես մի լուրջ գիտնական ես,
Իսկ ես ուսանող շատ բութ,
Թե ինչպես ստանալ քննությունս
Ինձ համար ցավոք մնաց մութ:
Եվ այս լուսավոր մթությունը`
Քո պայծառ ժպիտում թաղված,
Կրկին հասցնում է հարված…
Այս ժամին իմ աչքերը դեռ բաց են,
Իսկ նորմալ մարդիկ`քնած:

postheadericon Եվս մի դավաճան հայտնվեց

Armenia.Az - News from Azerbaijan in Armenian

Ռուբեն Ապրեսյան. «Ինձ համար ադրբեջանցիներն ազգական ժողովուրդ են»

02 Հունիս 2011 13:49 GMT | 18:49 Local Time
Text size: bigger smaller
18426
Ռուբեն Ապրեսյա
«Ես դրական եմ վերաբերվում ժողովրդական դիվանագիտությանը:
Քաղաքագետները պետք է լսեն ժողովրդի կարծիքը և գնան նրա հետևից, իսկ ժողովուրդը պետք է կողմնորոշվի իր տպավորությունների հիման վրա, այլ ոչ թե լսի քաղաքագետներին, հակառակ դեպքում՝ ժողովրդական դիվանագիտություն չի լինի»:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը` վկայակոչելով 1news.az-ին, այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի էթիկայի բաժնի ղեկավար Ռուբեն Ապրեսյանը` Բաքվում անցկացվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի միջազգային հանձնաժողովի 18-րդ նստաշրջանի շրջանակներում:

Նրա խոսքով, գիտական ​​համագործակցությունը պետք է զերծ լինի քաղաքական նախապաշարմունքներից և կոնյուկտուրայից:

«Գիտությունը, ինչպես և մշակույթը, վեր է քաղաքական սահմանափակումներից և նախապաշարմունքներից: Եթե հնարավորություն լիներ այս միջոցառմանը միավորել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին, դա լավ կլիներ: Ինձ համար ադրբեջանցիները, իմ մանկական հիշողությունից, ազգական ժողովուրդ են և ազգակից մշակույթ ունեն: Հայրս գրում էր Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը միավորող ավանդույթների մասին: Ինձ թվում է, որ հենց սա պետք է լինի գերակայություն», - ընդգծել է Ռ. Ապրեսյան:

Պատասխանելով լրագրողների հարցին` նա հույս է հայտնել, որ Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2012» մրցույթին:

Armenia.Az
Միշտ զարմանում են, թե ադրբեջանցիներին որտեղից ա հաջողվում սենց <<յան>>-ով վերջացող ազգանուն ունեցող մարդկանց գտնել, որոնց դժվար ա հայ անվանել, իսկ եթե ավելի խորանանք դժվար ա նաև մարդ անվանել: Դժվար ա պատկերացնել <<հարգարժան>> Ռուբեն Ապրեսյանը հասել բարձունքների, երբ չունի տարրական գիտելիքներ այն մասին, որ ադրբեջանցիները, ավելի ճիշտ քոչվոր կովկասյան թաթարների Հայկական լեռնաշխարհում հայտվել են ընդամենը 19-րդ դարի վերջում, իսկ ազգակցական կապերը ժողովուրդների մակարդակում 1 դարում չի, որ ձևավորվում են: Ցավալի ա սենց հոդվածների հանդիպել ադրբեջանական կայքում:

postheadericon Էս էլ խոստացված իմ առաջին ստեղծագործությունը բլոգում


Նորից իջնում է գիշերը: Արդեն էլ չեմ կարող սպասել: Ե±րբ եմ նորից տեսնելու քեզ: Մտածում եմ և նայում հեռվում փայլող մի աստղի` չհասկանալով, թե ինչն է ինձ այդքան հարազատ նրա մեջ; Գնալով ավելի է մթնում: Որտե±ղ ես: Եվս մի ժամ անցավ: Դեռ չկաս: Ո°չ, հանկարծ չասես, որ այսօր քեզ չեմ տեսնելու: Ախր մի ամբողջ հավերժություն` մի ամբողջ օր է անցել մեր վերջին հանդիպումից:
Վերջապես: Նստել ես հեռվում ` մտածելով, որ չեմ տեսնի, և լուռ հետևում ես տառապանքիս: Բայց չէ, դու մատնեցիր քեզ: Ես քո ժպիտը փակ աչքերով էլ կճանաչեմ հեռվից: Ժպտում ես: Ժպտում կյանքի բոլոր գույներով: Լուսավորում ես այս գորշ խավարը քո ժպիտով: Երկար եմ մտածել, թե որն է քո ժպիտի գաղտնիքը: Փորձե±լ ես նայել աչքերիդ` այս խոշոր աչուկներին, որոնցում կրակներ են վառվում: Նրանք ժպտում են ագահաբար` վարակելով շուրջբոլորը: Ասում են` մարու աչքերը նրա հոգու հայելին են: Ես համոզվեցի այս խոսքերի ճշմարացիության մեջ քեզ հանդիպելու առաջին իսկ պահից, որովհետև դու ժպտում ես ամբողջ հոգով, քո մարմնի յուրաքանչյուր բջիջով: Սիրում եմ, երբ դու ժպտում ես:
Բայց դու միշտ հեռու ես ինձնից: Որոշեցի°: Ես կգամ քեզ մոտ: Արդեն գալիս եմ, դանդաղ մոտենում եմ քեզ: Չէ°, մի° գնա խնդրում եմ: Թաքնվել ես: Ես կրկին մնացի միայնակ իմ մտքերի հետ: Միայն իմ անդավաճան ընկերը` այն փոքրիկ փայլող աստղիկն է ինձ հետ: Մի րոպե: Աստղի±կը: նոր եմ հասկանում, թե ինչու  է այն ինձ այդքան հարազատ: Ասու±մ էի չէ, որ քո ժպիտը ես միշտ կճանաչեմ: Դու այնտեղ ես` այն հեռավոր աստղի վրա: Ես գտա քեզ և այլևս մտադիր չեմ կորցնել: Ես գալիս եմ:
понедельник, 6 июня 2011 г.

postheadericon Փորձնական :D

 Դե որպես դալուկ(ինչ էլ բառ գրեցի) բլոգեր պատմեմ, որ էսօր անկապ ու խառը օր եմ ունեցել: 
Առավոտյան ինչպես միշտ դպրոցում էի, ու մեր մոտ էլ ինչպես միշտ քննություն էր: Ու Շատ հավես էր, երբ բոլոր ընկերներս քննություն էին տալիս, իսկ ես քննությունից ազատված դրում ֆռֆռում էի: Այ դպրոցից հետո ընկա իսկական  գժանոց` անձնագրային բաժին: Երևի մի 10 մետրանոոց հերթ էր, իսկ պետը իրա սենյակում նստած մեկի հետ հավեսով զրուցում էր: Բայց դեռ էս էլ վերջը չէր էսօր: Ուղիղ 2 ժամ Մանկավարժականի բոլոր հնարավոր մասնաշենքերի մոտ մենք ման էինք գալիս <<Արևորդի>> կազմակերպության գրասենյակը, որ որպես կամավոր գրանցվենք ու երբ հասանք մեզ ասեցին որ շատ քչերին ա հաջողվել գտնել էտ գրասենյակը: Նենց որ մենք փոքրիկ հերոսոություն ենք արել :) : Մնում ա լավ աշխատել: Արևորդի տեսնենք ինչքան կդիմանաս ինձ ու ընկերներիս: ԼԱվ հերիք ա: :P

postheadericon Ես էկա

Բոլոր blogger-ներն արդեն 2 օր ա խոսում են BarCamp-ից: Դե ես ել էս տարի առաջին անգամ մասնակցեցի BarCamp-ին ու էտ դարձավ ճակատագրական: Robbie-Raul-ի պռեզենտացիայինց հետո եկա տուն ու որոշեցի բլոգ բացել: 2 օր ա փորձում եմ հասկանալ ոնց ա աշխատում blogger.com-ը, բաըց տենց էլ չհասկացա: Բաըց ոչինչ, Ժամանակի ընթացքում կսովորեմ: 
 Էս որպես նախաբան: Հա մոռացա ներկայանամ: Ես Վահանն եմ կամ էլ Կոստ մեկ-մեկ էլ Պեգաս: Սրանից հետո ձեր գլուխը կտանեմ իմ մտքերով: Դրանք շատ տարբեր կլինեն` սկսած իմ առօրյայից մինչև քաղաքականություն ու պոեզիա: 
Վերջ: Առաջին post-ս պատրաստ ա: Ինձ հաջողություն: :P
p.s. :P  < էս սմայլիկը հաճախ կտեսնեք: