воскресенье, 7 октября 2012 г.
Ես և իմ աստղիկը (մաս չորրորդ)
ԷԼԻ: ԷԼԻ: ԷԼԻ…
Արդեն ինքս ինձ չեմ ճանաչում: Մեկ-մեկ նույնիսկ դեմքս չեմ հիշում: Հիշում եմ միայն ժպիտ, հիշում այն իր ամեն մանրամասնությամբ , ամեն վայրկյան, ամեն կյանք: Սկզբում կապվածություն էի զգում, իսկ հիմա արդեն կախվածություն: Հիվանդ եմ: Բայց ինչպես: Մրսեցի անեզր տարածությունում, գլխապտույտ առաջացավ երազանքերի գրկում: Հիվանդ եմ անբուժելի: Արդեն հիվանդության գագաթնակետին եմ, բոլորը տեսնում են, որ հիվանդ եմ:Բոլորը: Տեսնես այդ հեռու հեռվում կա այն մեկն, ով գիտի իմ հիվանդության մասին: Այստեղ ինձ չեն հասկանում, շատերի համար անհայտ է այս հիվանդությունը: Իսկ ես … ուզում եմ հիվանդ լինել քեզնով: Նորից: Նորից շնչահեղձ եմ լինում, զգում եմ, նորից…
Ախ այս ամպերը: Չէ, ոչ մի վայրկյան չեմ ուզւոմ հեռու լինել քո ժպիտից, իսկ ամպերը: Մտքեր, հիմար մտքեր: Երանի այս մտքերը չքվեն, ինպես քամին է քշում ամպերը: Երանի <<երանին>> լինի իրական, այնքան իրական, ինչքան իմ հիվանդությունը, այնքան իրական ինչքան դու ես: ԺՊՏԱ: Ժպտա և հիշիր, որ մի տեղ տիեզերքում սպասում են քո ժպիտին:
Հ.գ. Կուզեի` հիվանդությունս անցներ տիեզերքովու քեզ հասներ: Կասես` դաժան եմ, բայց միայն քո հիվանդալն էլ կաչող է փրկել ինձ:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
About Me
- VAhan
0 comments:
Отправить комментарий