среда, 3 октября 2012 г.
Ես և իմ աստղիկը (վերջին մաս)
Կորչել դեռ չի նշանակում լինել հեռու: Իսկ տարածությունն արդեն միայնակ չէ: Տարածություն և ժամանակ: Երկու անբաժան ընկերներ, 2 անբաժան ընկերներ, որոնց 2-ին էլ չհաջողվեց բաժանել իմ հիվանդությունն ու քո ժպիտը: Ժամանակը վաղուց արդեն մոռացել է, թե երբ է այն հիմարը սկսել ապրել տարածությունն անցնողքո ժպիտով:
Իսկ այն միշտ ինձ հետ է, որովհետև դու ժպտում ես: Ժպտում ես միշտ, ժպտում քո ամբողջ տիեզերական օվկիանոսով, ժպտում լիարժեք: Իսկ ինչ կլիներ, եթե դու կիսատ ժպտայիր: Ծիծաղելի է չէ: Բայց միևնույն ժամանակ սարսափելի: Ես կիսատ կտեսնեի այդ փայլը: Կիսատ...
Մեկն ասաց, որ լավագույն
սերը կարող է կիսատ լինել: Կիսատ: Ինչպես կարելի է կիսատ գժվել,կիսատ
սպասել, կիսատ հիվանդանալ, կիսատ բուժվել: Հնարավոր չէ: Հնարավոր չէ շատմի
պարզ պատճառով` ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԿԻՍԱՏ ԺՊՏԱԼ: Ժպիտ: Հեռու հեռվում փայլող մի
ժպիտ, որն ինձ համար դարձել է տարածություն և ժամանակ:
Հ.գ. Իսկ լավագույն մարդն ամեն դեպքում ես եմ, որովհետև դու լավագույն աստղն ես:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
About Me
- VAhan
0 comments:
Отправить комментарий