суббота, 6 октября 2012 г.
Ես և իմ աստղիկը( մաս երրորդ)
Բարև:
Տեսնես երբևէ մտածել ես, որ այնտեղ հեռու-հեռվում մեկը սպասում է քեզ: Սպասում միլիարդավոր տարիներ, երբ քո ժպիտը տեղ կհասնի: Թեկուզ և չեմ տեսնում քո ժպիտը, բայց ես այն զգում եմ: Զգում եմ, որ մենակ չեմ, որ արժե ապրել ու լուսացնել գիշերները մեկի համար, ով հեռու է:
Իսկ դու ինչ ես զգում: Իսկ միգուցե ինքդ էլ հիմա նայում ես, թե տիեզերքի մեկ այլ ծայրից ինչպես են քեզ ժպտում և ժպտում ես ի պատասխան: Իսկ միգուցե ես տիեզերքի հենց այդ ծայրում եմ: Սիրտս դուրս է թռչում, երբ մտածում եմ այս մասին: Դուրս է թռչում ու բարձևանում վեր,իսկ վերևում ամեն ինչ ուրիշ է, վերևում այն ազատ է, վերևում այն սիրում է, վերևում այն գոռում է իր սիրո մասին:, վերևում այն մի քանի տիեզերական միլիմետր ավելի մոտ է քեզ:Իսկ ես: Ես ներքևում եմ: Տեսնես կգա այն օրը, երբ ինքսէլ կթռչեմ սրտիս հետևից ու իմ փոքրիկ բարեկամն ինձ ցույց կտա այն բոլոր ոլոր-մոլոր ճանապարհերը, որտեղ նա թափառում էր առանց ինձ: Ես սպասում եմ, սպասում: Բայց արդեն թեև թռչելու ժամանակն է,բայց ես իսկական թևեր եմ ուզում, ոչ թե մոմե, որոնցովմիանգամից կգլորվեմ ծովը, երբ մոտ գամ քեզ: Թևեր եմ ուզում:
Հ.գ. Այստեղ ներքևում ասում են, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ: Չգիտեմ էլ ճիշտ է, թե ոչ, բայց ինչ-որ բան այստեղ ներսումս ինձ հուշում է, թե ուր են տանում ճանապարհները վերևում: Ուզում եմ գոնե մի փոքրիկ կածան գտնել ու գալ:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
About Me
- VAhan
0 comments:
Отправить комментарий