пятница, 5 октября 2012 г.
Ես և իմ աստղիկը (մաս երկրորդ)
Էլի երեկո: Էլի ես: Էլի ես ու էլի երկինքը:
Գիտես. Այսօր հասկացա, թե ինչ է լույսը`երազանքների մի գիծ, որ պատռում է այս գորշ իրականությունը: Լույսն այն ուղիղ գիծն է, որ ինձ բերում է քեզ մոտ: Երանի լույսի արագությամբ թռչեի և այն ժամանակ փոքրիկ հնարավորություն կծագեր օրերից մի օր հասնել քեզ: Հասնել ու հասկանալ,ու դու հենց այնպիսինն ես, ինչպիսին ես քեզ տեսնում էի հեռու հեռվից ու հենց այնպիսինը ինչպինին ես քեզ տեսնում էի ցերեկը,երբ քնում ու սպասում էի մեր գիշերային հաջորդ հանդիպմանը: Իսկ ուրիշներն ասում են, որ ցերեկնու գիշերը չեն կարող երբեք հանդիպել: Երբեք: Իսկ այդ դեպքում ինչ է իմ տեսածը: Երազ: Տեսնես կան այնպիսի երջանիկներ, որ արթուն ժամանակ երազներ են տեսնում: Իսկ ինչ են նրանք տեսնում: Իսկ միգուցե ես էլ եմ գիշերը երազ տեսնում, միգուցե դու իմ երազը դարձրիր այսքան իրական, իսկ իրականությունն այսքան երազային: Եթե այո, ուրեմն ես քնել եմ ուզում: Ուզում եմ քնել ու մոռանալ, որ քնած եմ: Իսկ գուցե արթնանամ: Գուցե ռիսկի դիմեմ: Գուցե արթուն ժամանակ դու ավելի մոտ ես: Գուցե…
Գուցե բացեմ աչքերս ու հասկանամ, որ կարելի է թռչել լույսի արագությամբ ու հասնել: Իսկ իմ այս իրականությոնը թույլ չի տալիս վայելել ժպիտդ, այս տարածությունում դեռ ցերեկն ու գիշերը չեն հանդիպում: Գնամ մեկ այլ տարածություն:
Հ.գ. Իսկ ես չէի էլ նկատել, որ այսօր լիալուսին է, ինչպես միշտ երկնքում ինձ ուրիշն է լուսավորում:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
About Me
- VAhan
0 comments:
Отправить комментарий