Blog Archive

Постоянные читатели

Технологии Blogger.
среда, 10 октября 2012 г.

postheadericon Ես և իմ աստղիկը (մաս վեցերորդ)



Իսկ լեռներում ամեն ինչ ուրիշ է: Ամեն ինչ, բացիմի մտքերից, մտքեր, որոնք լեռներին են նայում շատ ավելի բարձիրց: Նայում եմ դուրս և թվում է, որ ավելի մոտ եմ քեզ: Թվում է, կպարզեմ ձեռքս ու կհասնեմ աստզերին: Կուզես քեզ համար աստղ իջեցնե՞մ: Անսովոր է, այսքան մոտ և այսքան հեռու: Այսօր երկինքն ուրիշ է, այսօր կարծես երես է թեքել իմ աստղն ինձնից: Հիմարություն
Ահա թե ինչ է լինում, երբ կարծում ես, որ կաող ես հասնել երկնքին, ահա թե ինչ է լինում , երբ փորձում ես ստվեր բռնել, ստվեր, որ ինքդ ես հորինել, իրական պատկերին քեզ մոտ զգալու համար, պատկեր, որի ամեն մի ուրվագիծ այդքան հարազատ է քեզ: Իսկ դու ժպտում ես, կուզեի հիմա պարզել ձեռքս և զգալ, որ մեր այն հեռու հեռվում ինչ-որ մեկը մի պահ հպվում է ձեռքիս:
Հ .գ. Նախանձում եմ քո ստվերին, որ միշտ քո կողքին է և զարմանում՝ ինչօես ստվերը չի պատռում դատակությունը, կանգնում ու գրկում քեզ

0 comments: