понедельник, 8 октября 2012 г.
Ես և իմ աստղիկը (մաս հինգերորդ)
Բարև (թե ինչու մինչ այս քեզ երբեք չեմ բարևել ինքս էլ չգիտեմ) : Էլի, էլի ես եմ: Ու թե ինչու ինքս էլ չգիտեմ: Ժպտում ես: Այ հենց այս մի ժպիտի համար է, որ ես այստեղ եմ: Այստեղ եմ , որ հսկեմ քեզ: Ասում են` այսօր աստղային անձրև է սպասվում: Սիրում եմ անձրևը, այն մաքրում է ամեն ինչ: Մաքրում փոշին ու կեղտը, որ նստած ա մերդկանց ներսում: Ասում են ոմանք անձրևից թրջվում են, մյուսները զգում են անձրև: Իսկ այսօր աստղային անձրև է:
Գիտես այստեղ հեռու հեռվում մարդիկ երազանք են պահում, երբ աստղ է ընկնում: Երբևէ երազանք պահել ես աստղի ընկնելու ժամանակ: Տեսնես աստղերը գիտեն, թե մենք` մահկանացուներս, ինչ հույսեր ենք կապում իրենց հետ: Միշտ սպասել եմ, որ ընկնող աստղ տեսնեմ: Իսկ հիմա վախենում եմ: Վախենում եմ, որ դու էլ կընկնես: Վախենում եմ, որ չեմ տեսնի քեզ վաղը գիշերը: Վախենում եմ, որ իմ հիմար երազանքը կփչացնի այս ամբողջ երազը: Բայց…
Իսկ գուցե հասցնեմ երազանք պահել և դու ընկնես աշխարհի հենց այն կետում, որտեղ քեզ ամենից շատն են սպասում: Երևի չտեսնեմ էլ աստղային անձրևը, ես իմ աստղին եմ նայելու, թող ընկնող աստղերը օգնեն ուրիշներին, իսկ ինձ միայն դու ես պետք: Ես հիմար եմ: Իսկ եթե դու ընկնես մեկ ուրիշի երազանքի համար: Խոստացիր, խոստացիր , որ կլինես իմ երազանքի աստղը, չնայած ինչու պիտի խոստանաս:
Հ.գ. Ասում են` աստղերը հուշում են: Հուշիր և հարկ եղած դեպքում նույնիսկ պարտադրիր: Սիրում եմ(թե ինչու մինչ այս քեզ երբեք չեմ ասել այս խոսքերը ինքս էլ չգիտեմ):
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
About Me
- VAhan
0 comments:
Отправить комментарий