Blog Archive

Постоянные читатели

Технологии Blogger.
четверг, 4 октября 2012 г.

postheadericon Ես և իմ աստղիկը (մաս առաջին)

Նորից իջնում է գիշերը: Արդեն էլ չեմ կարող սպասել: Երբ եմ նորից տեսնելու քեզ: Մտածում եմ և նայում հեռվում փայլող մի աստղի` չհասկանալով, թե ինչն է ինձ այդքան հարազատ նրա մեջ; Գնալով ավելի է մթնում: Որտեղ ես: Եվս մի ժամ անցավ: Դեռ չկաս: Ո'չ, հանկարծ չասես, որ այսօր քեզ չեմ տեսնելու: Ախր մի ամբողջ հավերժություն` մի ամբողջ օր է անցել մեր վերջին հանդիպումից:

Վերջապես: Նստել ես հեռվում ` մտածելով, որ չեմ տեսնի, և լուռ հետևում ես տառապանքիս: Բայց չէ, դու մատնեցիր քեզ: Ես քո ժպիտը փակ աչքերով էլ կճանաչեմ հեռվից: Ժպտում ես: Ժպտում կյանքի բոլոր գույներով: Լուսավորում ես այս գորշ խավարը քո ժպիտով: Երկար եմ մտածել, թե որն է քո ժպիտի գաղտնիքը: Փորձե±լ ես նայել աչքերիդ` այս խոշոր աչուկներին, որոնցում կրակներ են վառվում: Նրանք ժպտում են ագահաբար` վարակելով շուրջբոլորը: Ասում են` մարու աչքերը նրա հոգու հայելին են: Ես համոզվեցի այս խոսքերի ճշմարացիության մեջ քեզ հանդիպելու առաջին իսկ պահից, որովհետև դու ժպտում ես ամբողջ հոգով, քո մարմնի յուրաքանչյուր բջիջով: Սիրում եմ, երբ դու ժպտում ես:

Բայց դու միշտ հեռու ես ինձնից: Որոշեցի': Ես կգամ քեզ մոտ: Արդեն գալիս եմ, դանդաղ մոտենում եմ քեզ: Չէ', մի' գնա խնդրում եմ: Թաքնվել ես: Ես կրկին մնացի միայնակ իմ մտքերի հետ: Միայն իմ անդավաճան ընկերը` այն փոքրիկ փայլող աստղիկն է ինձ հետ: Մի րոպե: Աստղիկը:Նոր եմ հասկանում, թե ինչու է այն ինձ այդքան հարազատ: Ասում էի չէ, որ քո ժպիտը ես միշտ կճանաչեմ: Դու այնտեղ ես` այն հեռավոր աստղի վրա: Ես գտա քեզ և այլևս մտադիր չեմ կորցնել: Ես գալիս եմ:



1 comments:

Unknown комментирует...

Վահան,սիրում եմ ստեղծագործելուդ ոճը: Շատ լավն էր: